A
A A A
a A

Վրաստանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրություններ

Օրենսդրություն

Ընտրական տեղամասերի այն ընտրողների ցուցակները, ովքեր պատկանում են Էթնիկ փոքրամասնություններին, ընտրական շրջանում ԿԸՀ-ի պաշտոնական կայքում պետք է տեղադրվեն իրենց հասկանալի լեզվով: (Ընտրական օրենսգիրք Հոդված 14.1.Ի.բ)

Քվեաթերթիկները տպագրվում են ԿԸՀ-ի կարգադրության հիման վրա, ըստ իր կողմից սահմանված նմուշի, վրացերեն, Աբխազիայում`նաև աբխազերեն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև տեղի բնակչության համար հասկանալի այլ լեզվով: (Ընտրական օրենսգիրք Հոդված 63.1)

ԿԸՀ-ում ստեղծված էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խումբ

ԿԸՀ-ում էթնիկ փոքրամասնությունների ընտրողների հավասար ընտրական միջավայրի ապահովման համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի համակարգված գործունեությունն իրականացնում է ԿԸՀ-ի Համակարգման, պլանավորման և հաշվետվողականության դեպարտամենտը: Աշխատանքային խումբն իր գործունեությունը ծավալում է ԿԸՀ-ի նախագահի կողմից հաստատված Էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խմբի կանոնակարգով: Տեսե՛ք`Աշխատանքային խմբի կազմը:

Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացվելիք գործունեույթունները նախատեսված են ԿԸՀ-ի ամենամյա գործողությունների ծրագրում: Տեսե՛ք` Գործողությունների ծրագիր


Վրաստանի
 նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրություններ  

Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններ 

Վրաստանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրությունների համար էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստեղծվել է 346 ընտրատեղամաս, մասնավորապես.

  • վրաց-հայկական` 133 ընտրատեղամաս,
  • վրաց-ադրբեջանական` 209 ընտրատեղամաս,
  • վրաց-հայկական – ադրբեջանական` 4 ընտրատեղամաս:

Տեսե՛ք` Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված ընտրական տեղամասեր


Էթնիկ փոքրամասնություններ
ի ընտրողների իրազեկումը

  • ԿԸՀ-ն ապահովում է էթնիկ փոքրամասնությունների ընտրողների համար ծառայությունների մասին տեսահոլովակի պատրաստում: 
  • Բոլոր տեսահոլովակները թարգմանված են հայերեն և ադրբեջաներեն և ցուցադրվում են էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջանների տեղի լրատվամիջոցներով: 
  • Հայերեն և ադրբեջաներեն լեզուներով լույս տեսնող տպագիր մամուլում հրապարակվում է տեղեկատվություն ընտրական ընթացակարգերի և մատչելի ծառայությունների մասին:   
  • Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններում բնակվող ընտրողները ԿԸՀ-ի կայքում ընտրողների միասնական ցուցակում սեփական տվյալները կարող են վերստուգել վրաց-հայերեն և վրաց-ադրբեջաներեն լեզուներով:   
  • ԿԸՀ-ի հեռախոսային կենտրոնի (2 51 00 51) օպերատորները ընտրական հարցերի հետ կապված տեղեկատվությունը հայախոս և ադրբեջանախոս անձանց տրամադրում են նրանց համար հասկանալի լեզվով: 


Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններ
ում ապրող ընտրողների համար քվեարկության օրը հասանելի են.

  • քվեաթերթիկը վրաց-հայերեն, վրաց-ադրբեջաներեն, իսկ խառը ընտրական տեղամասերում (4 ընտրատեղամաս)` վրաց-հայերեն-ադրբեջաներեն լեզուներով,
  • ընտրողների միասնական ցուցակը վրաց-հայերեն, վրաց-ադրբեջաներեն լեզուներով, 
  • քվեաթերթիկը լրացնելու կարգը վրաց-հայերեն, վրաց-ադրբեջաներեն լեզուներով,
  • քվեարկությանը մասնակցությունն արտացոլող պաստառ վրաց-հայերեն, վրաց-ադրբեջաներեն լեզուներով,


Էթնիկ փոքրամասնություններ
ի ներկայացուցիչ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար հասանելի ընտրական փաստաթղթեր 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի հայախոս և ադրբեջանախոս անդամների համար ԿԸՀ-ի Ուսուցման կենտրոնի թրեյնինգավարները անցկացնում են ինտենսիվ թրեյնինգներ: Ինչպես նաև, նրանց համար հայերեն և ադրբեջաներեն լեզուներով թարգմաված են հետևյալ ձեռնարկները`   

 

Հանդիպում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ տիկնանց հետ Նինոծմինդայում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպեցին Նինոծմինդայում բնակվող էթնիկ հայ տիկնանց հետ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստեղծված Ազգային փոքրամասնությունների հարցերով աշխատող խմբի ղեկավար Սոփիո Սիճինավան նրանց տեղեկատվություն տրամադրեց հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Նա մանրամասնորեն խոսեց  բոլոր այն ծառայությունների և նորությունների մասին, որոնք ընտրական վարչակազմը առաջարկել է ազգային փոքրամասնություններին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեռախոսային տեղեկատվական կենտրոնում ներդրված ծառայություններին, որտեղ ազգային փոքրամասնությունները կարող են տեղեկատվություն ստանալ հայերեն և ադրբեջաներեն լեզուներով: Զրուցեցին նաև ընտրական գործընթացների մեջ կանանց ներգրավման վերաբերյալ: 

Հանդիպումը Նինոծմինդայում կայացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ, և կազմակերպվել էր «Ջավախեթիի առողջ հասարակություն» հասարակական կազմակերպության կողմից:

სულ: 3 ფოტო