A
A A A
a A

ინფორმაცია სომხურ ენაზე 2020 / Տեղեկատվություն հայերեն լեզվով 2020

ԿԸՀ-ում ստեղծված էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խումբ

ԿԸՀ-ում էթնիկ փոքրամասնությունների ընտրողների համար հավասար ընտրական միջավայրի ստեղծման նպատակով, ԿԸՀ-ի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմի մեջ ընդգրկված են   ընտրական վարչակազմի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների և Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ   (էթնիկ փոքրամասնությունների թեմաներով աշխատող համապատասխան գերատեսչությունների հրավիրված ներկայացուցիչներ)։

Աշխատանքային խմբի համակարգված գործունեությունն  իրականացնում է ԿԸՀ-ի Համակարգման, պլանավորման և հաշվետվողականության դեպարտամենտը։

Աշխատանքային խումբն իր գործունեությունը ծավալում է ԿԸՀ-ի նախագահի կողմից հաստատված Էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խմբի կանոնակարգով։

Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ իրականացվելիք գործունեությունները նախատեսված են ԿԸՀ-ի ամենամյա գործողությունների ծրագրում։

Ո՞վ կարող է մասնակցել ԿԸՀ-ում ստեղծված Էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խմբի աշխատանքներին։  

Էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խմբի աշխատանքներին կարող  են մասնակցել այն ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային ) իրավաբանական անձանց ներկայացուցիչները, որոնք ունեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ընտրողների ընտրական հարցերով աշխատելու փորձ։

Ինչպե՞ս է տեղի ունենում ընդունելը աշխատանքային խումբ։

Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային ) իրավաբանական անձի ներկայացուցիչը, պաշտոնապես, գրավոր դիմում է ԿԸՀ-ի նախագահին, առ այն, որ կազմակերպությունը ցանկություն ունի մասնակցելու ԿԸՀ-ում ստեղծված Էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատող խմբի աշխատանքներին։ Նամակի հետ մեկտեղ կազմակերպությունը պետք է ներկայացնի․

  • Էթնիկ փոքրամասնությունների հարցերով աշխատելու փորձի մասին տեղեկություններ և համապատասխան նյութեր/փաստաթղթեր։
  • Խմբին մասնակցելու համար առաջադրված անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կոնտակտային տվյալները (էլ. փոստ, բջջային հեռախոսահամար):

Նորություն

Վրաստանի Խորհրդարանի 2020 թվականի հոկտեմբերի 31-ի  ընտրություններին անվասայլակից օգտվող  ընտրողի մասնակցության ժամանակավոր կարգ  (Ընտրական օրենսգիրք, հոդված 200)

Հարմարեցված / մատչելի ընտրական տեղամաս պահանջելու ընթացակարգ

Ո՞վ իրավունք ունի պահանջել հարմարեցված ընտրական տեղամաս:

Անվասայլակից օգտվող  ընտրողն իրավունք ունի Վրաստանի Խորհրդարանի 2020 թվականի հոկտեմբերի 31-ի   ընտրություններին  մասնակցել  համապատասխան մեծամասնական ընտրատարածքի տարածքում առկա ցանկացած հարմարեցված / մատչելի ընտրական տեղամասում:

Անվասայլակից օգտվող ընտրողն ընտրատեղամասը փոխելու նպատակով քանի՞ օր առաջ պետք է դիմի  համապատասխան  ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովին։   

Անվասայլակից օգտվող ընտրողը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան  6 օր առաջ պետք է դիմի  համապատասխան  ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովին։

Անվասայլակից օգտվող  ընտրողը ընտրատեղամասը փոխելու նպատակով ի՞նչ ձևով կարող է դիմել:

Անվասայլակից օգտվող ընտրողը  հարմարեցված ընտրական տեղամաս պահանջելու նպատակով  պետք է ընտրատարածքային կամ տեղամասային ընտրական հանձնաժողովին դիմի գրավոր  կամ բանավոր դիմումով։  

Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններ

2020 թվականի հոկտեմբերի 31-ի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների համար, ըստ էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջանների, ստեղծվել են 348 ընտրատեղամասեր, մասնավորապես․

  • վրաց-ադրբեջանական՝ 211 տեղամաս,
  • վրաց-հայկական՝ 133 տեղամաս,
  • վրաց-հայկական-ադրբեջանական՝ 4 տեղամաս:

Տե՛ս՝ Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված ընտրական տեղամասեր:

Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններում բնակվող ընտրողների համար քվեարկության օրը  հասանելի են

  • քվեաթերթիկ վրաց-հայերեն, վրաց-ադրբեջաներեն, իսկ խառը ընտրատեղամասերում (4 ընտրատեղամաս)՝ վրաց-հայերեն-ադրբեջաներեն,
  • ընտրողների միասնական ցուցակ՝ վրաց-հայերեն և վրաց-ադրբեջաներեն,
  • քվեաթերթիկը լրացնելու կարգը՝ վրաց-հայերեն և վրաց-ադրբեջաներեն,
  • քվեարկությանը մասնակցելն արտացոլող պաստառ՝ վրաց-հայերեն  և վրաց-ադրբեջաներեն։ 

Էթնիկ փոքրամասնությունների ընտրողների իրազեկում

  • ԿԸՀ-ն ապահովում է էթնիկ փոքրամասնությունների ընտրողների համար ծառայությունների մասին տեսահոլովակի պատրաստում։
  • Բոլոր տեսահոլովակները թարգմանվել են ադրբեջաներեն ու հայերեն և տեղ  գտել  էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջանների տեղական   լրատվամիջոցներում։    
  • Էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված տարածաշրջաններում բնակվող ընտրողները ԿԸՀ-ի կայքէջում ընտրողների միասնական ցուցակում իրենց տվյալները կարող են վերստուգել ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։ Տեսե՛ք հղումը։
  • ԿԸՀ-ի Հեռախոսային/տեղեկատվական կենտրոնի (2 51 00 51) միջոցով  էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ընտրողները, ընտրական հարցերի հետ կապված  տեղեկատվությունը կարող են ստանալ ադրբեջաներեն և հայերեն։

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար թարգմանված ընտրական փաստաթղթեր 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի հայախոս և ադրբեջանախոս անդամների համար ԿԸՀ-ի   ուսումնական կենտրոնի դասընթացավարները ինտենսիվ դասընթացներ են անցկացնում հայերեն և ադրբեջաներեն։ Ինչպես նաև, նրանց համար ադրբեջաներեն և հայերեն են թարգմանվել   հետևյալ   ուղեցույցները․  

2020 թվականի հոկտեմբերի 31-ի Վրաստանի Խորհրդարանի հերթական/սակրեբուլոների միջանկյալ/քաղաքապետերի (համայնքապետերի) արտահերթ ընտրությունների օրվա համար նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2) հարուցված վարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով որոշ ընտրական միջոցառումների և սանիտարահիգիենիկ պահանջների սահմանման մասին